1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
English (United Kingdom)Հայերեն

Բոլոնիայի գործընթաց. դեպի Եվրոպական բարձրագույն կրթական տարածք

PDF Տպել Էլ.փոստ

Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:

Նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը`

  • Կնպաստի ուսանողների, շրջանավարտների և բարձրագույն կրթական անձնակազմի շարժունությանը,
  • Կնախապատրաստի ուսանողներին իրենց հետագա կարիերայի  և կյանքի համար` որպես ժողովրդավարական հասարակությունների ակտիվ քաղաքացիներ, և կաջակցի նրանց անհատական զարգացմանը,
  • Կառաջարկի որակյալ բարձրագույն կրթություն` հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ակադեմիական ազատության վրա:

Բարեփոխումների հիմնական առաջնահերթություններն են`

  • Հեշտ ընթեռնելի և համադրելի աստիճանները` կազմավորված եռաստիճան համակարգում (օր.` բակալավր-մագիստրատուրա-ասպիրանտուրա) և որակավորման ազգային շրջանակները, որոնք համատեղելի են Եվրոպական բարձրագույն կրթության որակավորման ազգային շրջանակների հետ,
  • Որակի ապահովում` համապատասխան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին,
  • Օտարերկրյա աստիճանների և այլ բարձրագույն կրթական որակավորումների ճանաչում` համաձայն Եվրոպայի խորհրդի/ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ճանաչման կոնվենցիայի:

Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները:

Մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք`

www.ehea.info/
www.ond.vlaanderen.be/hogeronderwijs/bologna/
www.ond.vlaanderen.be/hogeronderwijs/bologna/BolognaSeminars/index.htm
www.bologna­bergen2005.no
www.aic.lv/ace

Տեմպուս տեսանյութ






Ով է առցանց

Մենք ունենք 3151 հյուրեր և 7 անդամներ