Տեմպուս ԲԿԲՓ
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ)
2008թ. Եվրոպական հանձնաժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ, որն ուղղված էր յուրաքանչյուր Գործընկեր երկրում բարձրագույն կրթության ոլորտի փորձագետների փոքր խմբերի կազմակերպմանը: Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման գործում, առաջընթաց ապահովելու հարցում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմի ընդհանուր գործառույթներն են`
- Լիսաբոնի և Բոլոնիայի գործողությունների ուղղությունների իրագործում` որպես նորարարական և թափանցիկ կրթության համար անհրաժեշտ որակավորումների հենքի ներդրում,
- Հարատև կրթության ռազմավարության մշակում` ԲՈՒՀ-ին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:
Այս համապարփակ նպատակները այլ գործողությունների հետ համատեղ ենթադրում են ԲՈՒՀ-ին տրվելիք խորհրդատվություն հետևյալ բնագավառներում`
- Որակի ապահովում (ներքին, արտաքին),
- Եռաստիճան համակարգ. Կրթական ծրագրերի բարեփոխումներ, որակավորումների ազգային և եվրոպական հենքեր, թյունինգ
- Փոխճանաչում (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ, Դիպլոմի հավելված, Europass, Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիա):
Հայաստանի ԲԿԲՓ-ի խումբը ներգրավված է տեղեկացվածության բարձրացման բոլոր տեսակի միջոցառումներում:
Խմբի գործունեությունն ընդլայնվել է ինչպես տեղական հանդիպումներին, այնպես էլ արտերկրում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցության ապահովման, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների անցկացման շնորհիվ, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի առաջխաղացման ու վերջինիս մոտեցումներին ու գործիքներին առնչվող հետազոտությունների իրականացման միջոցով:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ հետևյալ անձինք ընտրվել են որպես Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետներ`
|
Անուն/Հաստատություն |
Փորձագիտական ոլորտը(ները) |
Կոնտակտներ |
|
Արմեն Բուդաղյան |
ECTS համակարգ, որակի ապահովում և հավատարմագրում, |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Սամվել Կարաբեկյան |
Ուսումնական բարեփոխումներ |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Սասուն Մելիքյան |
ECTS համակարգ, |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Նվարդ Մանասյան |
Ներքին որակի համակարգեր,TQM, գենդերային հարցեր, միջազգային հարաբերություններ, ֆինանսավորում |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Ալեքսանդր Հակոբյան |
Շարժունություն, փոխճանաչում, միջազգայնացում, աշխատանքային շուկա |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Ռուբեն Աղգաշյան |
ECTS համակարգ, ներքին որակի ապահովում, որակի կառավարում, կոմպետենցիաների վրա հիմնված ուսումնական ծրագրերի մշակում, համալսարանի ռազմավարության պլանավորում և կառավարում, միջազգայնացում |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
Լուսինե Ֆլջյան |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|
|
Ռուբեն Տերտերյան |
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք`
http://herearmenia.wordpress.com/















