1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
English (United Kingdom)Հայերեն

Տեմպուս

PDF Տպել Էլ.փոստ

Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Այն հաստատվել է 1990թ. Եվրոպական Միության Նախարարների Խորհրդի կողմից, այնուհետև երկարաձգվել չորս անգամ: Ներկայումս գործող երկարաձգումն ուժի մեջ է մինչև 2013թ.`

Տեմպուս I` 1990-1994թթ.,
Տեմպուս II` 1994-1998թթ.,
ՏեմպուսII bis` 1998-2000թթ.,
Տեմպուս III` 2000-2006թթ.,
Տեմպուս IV` 2007-2013թթ.

Տեմպուսն աջակցում է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և/կամ համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Այդ աջակցությունը Տեմպուսը տրամադրում է ԵՄ և Գործընկեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների  միջոցով այն բնագավառներում, որոնք ԵՄ և Գործընկեր երկրների կողմից սահմանվել են որպես առաջնային և որոնք համահունչ են այդ երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական ընդհանուր բարեփոխումներին:
Հիմնական տեղեկատվությունը կարող եք գտնել հետևյալ կայքէջում` www.eacea.ec.europa.eu/tempus/index_en.php կամ Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակից:

Գործընկեր երկրներ`

  • Արևելյան Եվրոպա` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս,  Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա:
  • Կենտրոնական Ասիա` Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:
  • Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244/99 բանաձևի)
  • Միջերկրածովյան տարածաշրջան` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մարոկո, Պաղեստինի գրավված տարածք, Սիրիա, Թունիս և Լիբիա:

Գործընկեր երկրների ազգային գրասենյակների կոնտակտային տվյալները կարող եք գտնել հետևյալ կայքէջում`
http://eacea.ec.europa.eu/tempus/tools/contacts_national_tempus_offices_en.php


Տեմպուսի շրջանակներում համագործակցության կառուցվածքը ձևավորվել է բարձրագույ կրթության արդիականացման ԵՄ ծրագրի հիման վրա, որն ունի երեք հիմնական բաղադրիչ`

  • Ծրագրային բարեփոխումներ
    Ուսումնական ծրագրերի արդիականացում` Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի (European Credit Transfer System (ECTS) կիրառմամբ, եռաստիճան համակարգի ներդրմամբ և գիտական աստիճանների փոխճանաչմամբ:
  • Կառավարման համակարգի բարեփոխումներ
    - Համալսարանների կառավարում և ուսանողական ծառայություններ
    - Որակի ապահովման մեխանիզմների ներդրում
    - Ինստիտուցիոնալ և ֆինանսական ինքնավարություն և հաշվետվողականություն
    - Բարձրագույն կրթության հասանելիություն և թափանցիկություն
    - Միջազգային հարաբերությունների զարգացում
  • Բարձրագույն կրթություն և հասարակաություն
    - Բուհական համակարգում չընդգրկված դասախոսների վերապատրաստում
    - Ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացում
    - Գիտելիքի եռանկյուն` կրթություն-հետազոտություն-նորարարություն
    - Վերապատրաստման դասընթացներ պետական հաստատությունների համար (նախարարություններ, մարզային/տեղական իշխանություններ)
    - Հասարակության մեջ հարատև կրթության զարգացում
    - Որակավորումների համակարգի ներդրում

Տեմպուսը խրախուսում է ԵՄ անդամ պետությունների և Գործընկեր երկրների հաստատություններին ներգրավվել կառուցվածքային համագործակցության մեջ «կոնսորցիումների» ստեղծման միջոցով: «Կոնսորցիումներն» իրականացնում են Համատեղ ծրագրեր և Կառուցվածքային միջոցառումներ` իրենց հստակ սահմանված նպատակներով:

Համատեղ ծրագրերը իրականացվում են ինստիտուցիոնալ մակարդակում: Ծրագրային թեմաները ներառում են` ուսումնական ծրագրերի մշակում, համալսարանական կառավարման համակարգի բարելավում և բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդում: Ֆինանսավորում կարող են ստանալ Համատեղ ծրագրերի երկու կատեգորիա`

  • Ազգային ծրագրերը, ուղղված լինելով մեկ Գործընկեր երկրի, պետք է կենտրոնացած լինեն Գործընկեր երկրի ազգային առաջնահերթությունների վրա, որոնք սահմանվում են Կրթության նախարարությունների կողմից:
  • Միջազգային ծրագրերը, ուղղված լինելով ավելի քան մեկ Գործընկեր երկրի, պետք է կենտրոնացած լինեն տարածաշրջանային առաջնահերթությունների վրա, որոնք ընդհանուր են որոշակի տարածաշրջանի բոլոր Գործընկեր երկրների համար: Նրանք կարող են նաև միտված լինել որևէ  ազգային առաջնահերթության, որը ընդհանուր է բոլոր մասնակից Գործընկեր երկրների համար:

Կառուցվածքային միջոցառումները նպաստում են ազգային մակարդակում Գործընկեր երկրների ուսումնական հաստատությունների և համակարգերի զարգացմանն ու բարեփոխմանը: Նրանք կարող են միտված լինել կառավարման կառույցների և համակարգերի բարեփոխմանը (որակավորման համակարգեր, որակի ապահովում, պետական օրենքներ, բարձրագույն կրթական համակարգերի կազմակերպում, համակարգում, հավատարմագրում, գնահատում, քաղաքականության մշակում և այլն) կամ բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդմանը: Ֆինանսավորում կարող են ստանալ Կառուցվածքային միջոցառումների երկու կատեգորիա`

  • Ազգային կառուցվածքային միջոցառումները, ուղղված լինելով մեկ Գործընկեր երկրի, կենտրոնացած են Գործընկեր երկրի ազգային առաջնահերթությունների վրա:
  • Միջազգային կառուցվածքային միջոցառումները, ուղղված լինելով ավելի քան մեկ Գործընկեր երկրի, կենտրոնացած են տարածաշրջանային առաջնահերթությունների վրա, որոնք ընդհանուր են որոշակի տարածաշրջանի բոլոր Գործընկեր երկրների համար: Նրանք կարող են նաև միտված լինել որևէ  ազգային առաջնահերթության, որը ընդհանուր է մի քանի մասնակից Գործընկեր երկրների համար:

Ազգային և տարածաշրջանային առաջնահերթությունները սահմանվում են Առաջարկների մրցույթում:


Իրավասու մասնակիցներ`

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք ցանկանում են իրականացնել ծրագրեր կոնսորցիումներում` բաղկացած ԵՄ անդամ երկրների և Գործընկեր երկրների հաստատություններից:
    • ԲՈՒՀ-երի ասոցիացիաներ, միավորումներ կամ ցանցեր,
    • Ռեկտորական, դասախոսական, ուսանողական կազմակերպություններ/միավորումներ,
    • Ոչ պետական կազմակերպություններ,
    • Սոցիալական գործընկերներ կամ նրանց կողմից հիմնադրված կրթական կազմակերպություններ,
    • Պետական և մասնավոր ձեռնարկություններ,
    • Հետազոտական հաստատություններ
  • Պետական իշխանությունները (նախարարությունները, այլ ազգային, տարածաշրջանային կամ տեղական մարմինները) կամ պետական կազմակերպությունները ԲԱՅՑ ֆինանսավորման հատուկ պայմաններով (դրամաշնորհը փոխհատուցում է միայն նրանց ճանապարհածախսը և կեցության ծախսերը):

Տեմպուս տեսանյութ






Եղանակ

Եղանակը Երևանում
Light Rain Shower Few Showers Sunny Sunny
21C 24C 29C 32C
Հնգ Ուրբ Շաբ Կիր

Ով է առցանց

Մենք ունենք 2087 հյուրեր և 15 անդամներ