Այլ ԵՄ ծրագրեր
Եվրոպան ապրում է փոփոխությունների շրջան: Եվրոպայի 2020թ. ռազմավարությունը նոր թափ տվեց անցմանը դեպի մրցունակ, կայուն աճ և զբաղվունակություն ապահովող Եվրոպա: Սա մոտեցնում է Եվրոպան դեպի բարձր տեխնոլոգիաներով հագեցած տնտեսության, որն առաջնությունը տալիս է նորարարությանը, ստեղծագործական մտքին և շարժունությանը: Ուշադրությունը կենտրոնացել է կրթության և ուսուցման, հետազոտությունների և այն ռեսուրսի վրա, որն առաջարկում են երիտասարդները: ԵՄ-ն տրամադրում է ուսուցման նոր հնարավորություններ: Ծրագրերը` միտված կրթությանը, վերապատրաստմանը, մշակույթին, հետազոտություններին ու երիտասարդությանը, ռազմավարության կարևորագույն մասն են կազմում:













