1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
English (United Kingdom)Հայերեն

«Երիտասարդությունը շարժման մեջ»

PDF Տպել Էլ.փոստ

(հասանելի է Հայաստանի համար)

Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը ստեղծված է երիտասարդների համար: Ծրագրի նպատակն է սերմանել ակտիվ եվրոպական քաղաքացիության, համերաշխության և հանդուրժողականության զգացում   երիտասարդ եվրոպացիների մեջ և ներգրավել նրանց Եվրոպական միության հետագա կերտման գործընթացում: Այն խթանում է շարժունություն ԵՄ սահմաններից ներս և դուրս, ոչ ֆորմալ կրթություն, միջմշակութային երկխոսություն և բոլոր երիտասարդների ներգրավվածությունը անկախ նրանց կրթական, սոցիալական, և մշակութային նախապատմության. «Երիտասարդությունը շարժման մեջ»-ը ծրագիր է բոլորի համար:

Ծրագիրը ուղղված է 13-ից 30 տարեկան երիտասարդներին: Դրա հիմնական նպատակներն են`

  • Խթանել երիտասարդների ակտիվ քաղաքացիությունը ընդհանրապես և, մասնավորապես, եվրապական քաղաքացիությունը:
  • Զարգացնել  համերաշխություն և սերմանել հանդուրժողականություն երիտասարդների միջև, մասնավորապես նպատակ ունենալով ԵՄ-ում խթանել սոցիալական միասնություն:
  • Խթանել փոխըմբռնում տարբեր երկրների երիտասարդների միջև:
  • Նպաստել երիտասարդների գործունեության աջակցման համակարգերի որակի բարելավմանը և երիտասարդական դաշտի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ունակությունների զարգացմանը:
  • Խթանել եվրոպական համագործակցություն երիտասարդական դաշտում:

Իր նպատակներին հասնելու համար «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը նախատեսում է հինգ օպերատիվ գործողություններ`

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք` http://eacea.ec.europa.eu/youth/ http://ec.europa.eu/youth/youth-in-action-programme/doc443_en.htm






Եղանակ

Եղանակը Երևանում
Sunny Sunny Partly Cloudy Partly Cloudy
13C 31C 32C 29C
Չրք Հնգ Ուրբ Շաբ

Ով է առցանց

Մենք ունենք 2567 հյուրեր և 3 անդամներ